Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Հնդկաստանում կբացվի «երեխաների արտադրության գործարան»

Հնդկաստանում կբացվի «երեխաների արտադրության գործարան»
10.10.2013 | 11:30

Պարզվում է, Հնդկաստանը պտղաբերության տեխնոլոգիաների կիրառման առումով առաջին տեղում է: Այնտեղ շուտով կբացվի աշխարհում առաջին կլինիկան, որտեղ սուրոգատ մայրերը կմասնագիտանան երեխաների առևտրի մեջ: Շատ օտարերկրացիներ, ովքեր որևէ պատճառով չեն կարողանում երեխա ունենալ, կդիմեն այդ կլինիկայի ծառայությանը:

Չնայած այն հանգամանքին, որ Անանդ քաղաքում գտնվող կլինիկայի շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց այնտեղ «պահպանման» նպատակով արդեն պառկած են շուրջ հարյուր հղի կին, որոնք պատրաստ են երեխա ծնել հարուստ արտասահմանցիների համար: Երեխայի ծնունդից հետո, փոխնակ մայրերը կստանան մոտ 8000 դոլար, ինչը համարժեք է Հնդկաստանում բնակվող քաղաքացու ողջ կարողությանը: Այդ միջոցներով, ընտանիքը կարող է կառուցել տուն և երեխաներին տեղավորել քաղաքի ամենալավ դպրոցում, եթե նկատի ունենաք, որ շարքային հդիկ ընտանիքի ամսական եկամուտը 40 դոլարից էլ պակաս է:

Այսպիսով, «երեխաների արտադրության գործարանի» աշխատանքը տեղի կանանց համար համարվում է շահութաբեր բիզնես: Ինչպես նշում է կլինիկայի բժիշկ Նայանի Պատելը, նրանցից շատերը պատրաստ են հղիանալ նորից ու նորից, սակայն հիվանդանոցի ղեկավարությունը նույն կնոջը երեք անգամից ավել չի ընդունում: Պետությունն իր հերթին խրախուսում է այդ բիզնեսը, քանի որ այն մեծ եկամուտ է բերում երկրին: Յուրաքանչյուր նորածնի համար կլինիկան վաստակում է մոտ 30 հազար դոլար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ